Yerevan, 28.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ոստիկաններն ու քննիչները հանիրավի մեղադրվել են հանցագործությունների կատարման մեջ

Society

Գիտակցաբար սուտ մատնություններ կատարելու և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված երկու քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր մասերով: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ սպանության և բնակարան հրկիզելու մեջ մեղադրվող, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Դավիթ Թամրազյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված  քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, Մաշտոցի քննչական բաժնի քննիչին հանիրավի մեղադրել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունում հաղորդմամբ հայտնել է, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված քննչ ական փորձարարության մասին քննիչի կազմած արձանագրությունը թեպետ ստորագրված է եղել ընթերակաների կողմից, սակայն վերջիններս այդ գործընթացին ներկա չեն եղել: Նախաքննության ընթացքում, սակայն, ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ կալանավորի հայտնած տեղեկությունները կեղծ են, և իրականում   քննչական գործողությունն իրականացվել է ընթերակաների ներկայությամբ:

Հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Մյուս քրեական գործով էլ պարզվել է, որ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Դանիել Զաքարյանը, դարձյալ նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ  ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծի ենթարկելով ստիպել են իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալ Եղեգնաձոր քաղաքում իր հարևանների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության և սպանության դեպքի վերաբերյալ:  Դ. Զաքարյանը հայտնել է նաև, որ ոստիկանությունից իրեն տարել են Եղեգնաձորի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչն առանց իրեն հարցեր տալու արձանագրել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք: Սակայն նախաքննության ընթացքում Դ. Զաքարյանի հայտնած տեղեկությունները հերքվել են. պարզվել է, որ իրականում ոստիկանները Դ. Զաքարյանին չեն խոշտանգել, և վերջինս Հատուկ քննչական ծառայությունում տված հաղորդմամբ պարզապես ցանկացել է իր հարևանների մոտ համոզմունք ստեղծել, որ իրականությանը համապատասխանող հիշյալ ցուցմունքը տվել է պաշտոնատար անձանց կողմից իրեն հարկադրելու արդյունքում:

Հետաքննության մարմնի աշխատակիցներին և քննիչին առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու համար Դ. Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues