Էմմին ցուցադրել է կլորացած փորիկը
LifestyleԵրգչուհի Էմմին կրկին հղի է: Այս մասին տեղեկանում ենք նրա Instagram-ի էջից: Երգչուհին գեղեցիկ լուսանկար է հրապարակել եւ օգտագործել «Դանիելի նոր եղբայրը, Դանիելի նոր ընկերը» հեշթեգերը: Նշենք, որ երգչուհու առաջնեկի անունը Դանիել է: Թե ինչ կկոչեն ծնողներն իրենց երկրորդ երեխային, դեռեւս հայտնի չէ:

Երկրպագուները չեն հապաղել եւ շնորհավորել են եւս մեկ անգամ մայրանալու կապակցությամբ:
Բազմաթիվ հեռուստանախագծերի հեղինակ եւ հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը եւս միացել է շնորհավորանքներին.
«Աստված օրհնի»,-գրել է Հրաչուհին: