Գարուն ենք ուզում. Գարնանային սեզոնի գլխավոր թրենդները (ֆոտո)
LifestyleՉնայած ցուրտ եղանակը համառորեն չի ուզում տեղի տալ, բայց մենք էլ պակաս համառ չենք և շարունակում ենք ուսումնասիրել գարնանային թրենդները և երազել տաք, արևոտ օրերի մասին:
Որոնք են գարնանային սեզոնի գլխավոր թրենդները ՝ Wnews.am-ի անդրադարձում:
Պոլոների և գրառումներով բլուզների մասին արդեն գրել եմ Կրկին նորաձև. 6 բան, որ կարելի է վերցնել մայրիկի զգեստապահարանից նյութում: Գրառումներով բլուզների վերաբերյալ ավելացնեմ ՝ ուշադիր եղեք, , թե ինչ է գրված բլուզի վրա, հավատացեք, չարժե առաջին ժամադրությանը ներկայանալ Dior-յան «We should all be feminists» բլուզով: Պոլոների դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ է ՝ 90-ականներից վերադարձած պոլո բլուզները կրում ենք թե սպորտ-գոլֆերի և մինիի հետ, թե երկար կիսաշրջազգեստների:



Դեկորատիվ կիսաշրջազգեստ
Կարող է լինել ասեղնագործած կամ ծաղկային պրինտով, փետուրներով կամ ժանյակապատ՝ գլխավորը վառ և նկատելի կիսաշրջազգեստ: Կրում ենք լակոնիկ բլուզների, վերևում նշված պոլոների հետ:

Մոնոխրոմ
Ամբողջությամբ նույն գույնով կամ գույնի տարբեր երանգներով հագուստը գարնանային նորաձևության գլխավոր միտումն է: Ամենը նույն երանգի մեջ՝ այդ թվում կոշիկն ու պայուսակը: Այս թրենդի մասին ավելի մանրամասն կարդացեք Total look.Ինչպես հագնվել ամբողջությամբ նույն գույնի մեջ և չսխալվել նյութում:

Լայն տաբատ
Wnews.am-ն արդեն պատմել է ինչպես ընտրել լայն տաբատներ կառուցվածքին համապատասխան և ինչի հետ դրանք համադրել: Չափազանց կանացի այս տաբատներն ունեն նաև հրաշալի հատկություն՝ դրանցով տեսողականորեն ավելի բարձրահասակ և նիհար եք թվում:


Կոստյում.
Պարզ, լակոնիկ: Միատոն, զոլավոր կամ վանդակավոր: Կոստյում՝մինի- կիսաշրջազգեստի կամ տաբատի հետ ՝ ձեր ընտրությամբ:
