Զինված ընդդիմությունը հրաժարվել Է մասնակցել Աստանայում Սիրիային նվիրված հանդիպմանը
International news Զինված ընդդիմությունը չի մասնակցելու Աստանայում Սիրիային նվիրված հանդիպմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է պատվիրակության ներկայացուցիչ Ուսամա Աբու Զեյդը:
«Մեր երեկվա հայտարարությունը շատ հստակ Էր. զինված խմբավորումները չեն պատրաստվում մասնակցել Աստանա-3-ին, քանի որ առայժմ չեն կատարվում կրակի դադարեցման խոստումները»,-ասել Է Աբու Զեյդը, պատասխանելով այն հարցին, թե իրենցից որեւԷ մեկը ներկայացված կլինի արդյոք Աստանայի բանակցությունների երրորդ փուլին, որը տեղի Է ունենալու մարտի 14-15-ին:
Աստանայի գործընթացի շրջանակներում Սիրիային նվիրված բարձր մակարդակի հերթական միջազգային հանդիպումը կսկսվի մարտի 14-ին: Ղազախստանի ԱԳ նախարարության տվյալներով՝ մարտի 14-ին պլանավորված են նախնական կոնսուլտացիաներ, մարտի 15-ին կկայանա լիագումար նիստ: Այդ բանակցությունների երկրորդ փուլի արդյունքը, որը Ղազախստանի մայրաքաղաքում տեղի Է ունեցել փետրվարի 15-16-ին, դարձել Է վերջնական պայմանավորվածությունը Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքայի մասնակցությամբ Սիրիայում զինադադարի գծով մոնիթորինգային խմբի ստեղծման շուրջ:
Զինված ընդդիմության ներկայացուցիչները մասնակցել են առաջին եւ երկրորդ փուլին: Իր հերթին Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Բաշար Ջաաֆարին ՌԻԱ Նովոստիին հավաստել Է, որ իրենք մասնակցելու են Աստանա-3-ին: