ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը լարվածության թուլացման կոչ է արել Թուրքիային և Նիդերլանդներին
International newsՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքի երկու անդամներին` Թուրքիային և Նիդերլանդներին նվազեցնել ճնշումը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է Reuters-ը:
«Ամուր երկխոսությունը մեր ժողովրդավարությունների սրտում են ընկած, սակայն նույնը պետք է ասել նաև փոխադարձ հարգանքի համար: Ես կոչ եմ անում բոլոր դաշնակիցներին ցուցաբերել փոխադարձ հարգանք, լինել հանգիստ և չափավոր մոտեցում ցուցաբերել»,- ասել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ լարվածությունը թուլացնելու հարցում կարևոր է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը միավորում է դաշինքի անդամներին: