Աստանայում սկսվել է Սիրիային նվիրված բանակցությունների երրորդ փուլը
International newsՄարտի 14-ին Աստանայում սկսվել Է Սիրիային նվիրված բանակցությունների երրորդ փուլը, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին:
Սպասվում են մի շարք երկկողմ եւ եռակողմ կոնսուլտացիաներ: Ներկայում տեղի Է ունենում Ռուսաստանի պատվիրակության, որը գլխավորում Է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, հանդիպումը ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ՝ Միլոշ Ստուրգարի գլխավորությամբ:
ԱՄՆ-ի պատվիրակությունը ներկայացված Է Ղազախստանում այդ երկրի դեսպանով եւ Վաշնգտոնից ժամանած ներկայացուցչով, նշել Է Ղազախստանի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ չճշտելով ամերիկացի ներկայացուցչի պաշտոնը: Թուրքիան եւ Իրանը ներկայացված են փոխնախարարների մակարդակով:
Ինչպես լրագրողներին հայտնել Է Ղազախստանի ԱԳՆ-ի ղեկավար Քայրաթ Աբդռախմանովը, մարտի 14-ին սպասվում Է Սիրիայի «Հարավային ճակատ» զինված ընդդիմադիր խմբի պատվիրակության ժամանումը:
Աստանայի հանդիպմանը, նրա խոսքով՝ կքննարկվեն գերիների փոխանակման եւ հումանիտար օբյեկտների ականազերծման աշխատանքային խմբի ստեղծման հարցերը:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ սիրիացի ապստամբների պատվիրակությունը հրաժարվել Է մասնակցել Աստանայում Սիրիայի իրադրության կարգավորման բանակցությունների նոր փուլին: