Գերմանիան նախազգուշացրել է Թուրքիա այցելող իր քաղաքացիներին
International newsԹուրքիայում ապրիլի 16-ին նախատեսվող սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ Գերմանիան թարմացրել է այդ երկիր այցելել ցանկացող իր քաղաքացիների համար արված նախազգուշացումը:
Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական լարվածությունը և ընդդիմադիր շարժումները կարող են ավելանալ` ուղղվելով նաև Գերմանիայի դեմ, հետևաբար այդ ամենից կարող են տուժել նաև Թուրքիա մեկնած գերմանացիները: Բեռլինը իր քաղաքացիներին հորդորել է այդ երկրում հեռու մնալ քաղաքական միջոցառումներից և բազմամարդ հավաքներից: