Ինչպես մեղրով վիտամինային խառնուրդ պատրաստել
Lifestyle1
100 մլ հալվեի հյութը, 500 գր. ընկույզը, 300գր. մեղրը և 3-4 հատ կիտրոնի հյութը լավ խառնել: Խմել ուտելուց 30 րոպե առաջ՝ օրը 3 անգամ, 1 աղանդի գդալ:
2
350 մլ. կարմիր գինին (ցանկալի է կոգոր), 150 մլ. հալվեի հյութը և 250գր. մայիսյան մեղրը խառնել: Օգտագործել 3-5 տարեկան հալվեի տերևներ, որոնք կտրելուց առաջ 3 օր չջրել: Խառնուրդը պահել մթության մեջ մեկ շաբաթ՝ 4-8 °С-ում: Խմել ուտելուց 30 րոպե առաջ՝ օրը 3 անգամ, 1 ճաշի գդալ:
3
. Վերցնել անկորիզ մեկ բաժակ չամիչ, 2 կիտրոն՝ կեղևով, մեկ բաժակ ընկույզի միջուկ և մեկ բաժակ ծիրանի չիր, աղալ, վրան լցնել 0,5 բաժակ մեղր և խառնել: Խմել ուտելուց 1 ժամ առաջ՝ օրը 3 անգամ, 1 ճաշի գդալ: Բուժման կուրսը 1-2 չափաբաժին: Այս միջոցը հակացուցված է ալերգիայի կամ բաղադրիչների հանդեպ գերզգայունության դեպքում:
4.
Վերցնել մի քիչ ցիտրուսային հյութ (կիտրոն, նարինջ, գրեյփֆրուտ) վրան մեկ բաժակ տաք ջուր լցնել, ավելացնել 2 թեյի գդալ մեղր և թարմ աղացած ընկույզ: Թույլ և հոգնած օրգանիզմի համար այս խառնուրդը էներգիան վերականգնելու հիանալի միջոց է:
5.
Քրոնիկ հոգնածության դեպքում մեկ ճաշի գդալ մեղրն ու մի քիչ լիմոնի հյութը խառնել 0,5 բաժակ ջրով և քնելուց առաջ՝խմել: