Թուրքիան սպառնում է ԵՄ-ին չեղյալ համարել փախստականների հարցով համաձայնագիրը
International newsԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել է Եվրամիությանը չեղյալ համարել փախստականներին հետ ընդունման հարցով համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Եվրամիությունը մեր հետ խաղ է անում: Սակայն մեր համբերությունն անսահման չէ: Եթե վիզայի ազատականացում չլինի, քայլեր կձեռնարկենք փախստականների համաձայնագրի առնչությամբ»,- հայտարարել է Չավուշօղլուն: