Վարշավա․ Եվրոպային պառակտում է սպառնում
International newsԵՄ-ին պառակտում է սպառնում, եթե չիրականացվեն անհրաժեշտ բարեփոխումներ։ Այս մասին հայտնել է Լեհաստանի նախագահի մամուլի ծառայության տնօրեն Մարեկ Մագերովսկին, փոխանցում է Լեհաստանի ռադիոն։
Նա շեշտել է, որ «Իրավունք ու արդարություն» կուսակցությունը չի ծրագրում Լեհաստանի հեռացումը ԵՄ-ից։ Սակայն նրա կարծիքով, եթե եվրոպական միությունը փոփոխություններ չանի, ապագայում նրան սպառնում է պառակտում։ «ԵՄ-ից Լեհաստանի դուրս գալը չի քննարկվում։ Սակայն արժե քննարկել հնարավոր եվրոէքզիթը՝ այսինքն ԵՄ-ի տրոհումը։ Եթե ԵՄ-ն չհաղթահարի այդ իրավիճակը, ապա մենք ստիպված ենք լինելու ավելի լուրջ հետեւանքների բախվել, քան ԵՄ-ից Լեհաստանի դուրս գալն է»։
Լեհաստանի նախագահի մամուլի քարտուղարի կարծիքով առայսօր հայտնի չէ Մեծ Բրիտանիայում ապրող լեհերի հետագա ճակատագիրը։
Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կբանակցի այս հարցի շուրջ, չնայած դա կառավարության արտոնությունն է։ «Հուսով եմ լեհերի ու ԵՄ մյուս երկրների քաղաքացիները կպահպանվեն»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Հռոմում կկայանա ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը , որտեղ կընդունվի հռչակագիր «Բրեքսիթից» հետո ԵՄ ապագայի մասին։