Հոլանդիայի վարչապետն Էրդողանին մեղադրել է պատմությունը կեղծելու մեջ
International newsՆիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է պատմությունը կեղծելու մեջ:
«Էրդողանը շարունակում է սրել իրավիճակը», -Lenta.ru-ի հաղորդմամբ` ասել է հոլանդացի վարչապետը` հոլանդացի խաղաղապահներին ուղղված մեղադրանքը 1955-ի Սրեբրենիցայի կոտորածին մասնակցելու մեջ անվանելով «պատմության նողկալի կեղծում»:
Հոլանդացի վարչապետի վրդովմունքի առիթ են դարձել մարտի 14-ին Էրդողանի հնչեցրած մեղադրանքը, երբ թուրք առաջնորդը հայտարարել էր, որ «հոլանդացիները փտել են ոտից գլուխ» և որ նրանք «բարոյականության, քաղաքակրթության մակարդակի և գործելակերպի հետ կապված խնդիրներ ունեն»:
Երկու երկրի միջև դիվանագիտական ճգնաժամն սկսվել է մարտի 11-ին, երբ Նիդերլանդների իշխանությունները մերժել էին ընդունել Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի ինքնաթիռը` թույլ չտալով նրան ելույթ ունենալ Ռոտերդամում: Բացի այդ, Նիդերլանդները Գերմանիա էր արտաքսել Թուրքիայի ընտանեկան հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Քայային, որը ևս մտադիր էր մասնակցել Ռոտերդամի հանրահավաքին: