Սպանեք ինձ, բայց ես չեմ հասկանում Comedy Club-ի հիմարությունները . Արմեն Ջիգարխանյան (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Հայ լեգենդար դերասաններից մեկը՝ Արմեն Ջիգարխանյանը, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում պատմել է սիրո, կրքի, իր կանանց եւ Comedy Club-ի մասին.
Wnews.am-ը ներկայացնում է հարցազրույցից հատվածներ.
![]()
Comedy Club
Երեկ թերթում էի հեռուստացույցի ալիքներն ու կանգ առա Comedy Club-ի վրա։ Բոլորը լսում են այդ հիմարություններն ու ծիծաղում։ Սպանեք ինձ, բայց ինչի վրա նրանք ծիծաղում էին, շատ լպիրշ է։ Եթե իրենք իսկապես մտածում են կյանքի մասին, ուրեմն ցավում եմ նրանց համար։
Կրքի մասին.
Թատրոնը, կինոն՝ իմ կիրք է, իմ սերը։Ես ապրում եմ դրանով, եւ ունեմ լավ կյանք։ Երբ ես դերում եմ, իրավունք ունեմ լինել ավելի լավը կամ վատը։ Կարող եմ փոխել կանանց եւ ինձ չեն դատի, քանի որ դա իմ աշխատանքն է։ Թատրոնն ասես սեր լինի։ Մի դեպքում դրանից երեխա է ծնվում, մյուս դեպքերում՝ ոչինչ դուրս չի գալիս։ Հաշվել կամ կռահել, թե ինչ կտեսնենք ավարտին, շատ դժվար է։
Ապրելու ցանկության մասին.
Ես պարզապես ինձ ասացի՝ ուզում եմ ապրել։ Այս ցանկությունը սուր զգացի Նիագարայի ջրվեժ այցից հետո։ Ես նայում էի իջնող ջրին ու մտածում. «Այն երբեւէ ավարտվելու՞ է»,- իսկ ինձ ասացին՝ ոչ, երբեք։ Հնարավոր է՝ այն վերջանա, երբ ինչ-որ դժբախտ պատահար լինի։ Ես 81 տարեկան եմ եւ ինձ դուր է գալիս, որ մինչ օրս ունակ եմ զարմանալ, ինչը շատ կարեւոր է. ոչ թե զուտ ձեւացնել, այլ անկեղծ ուրախանալ նոր երեւույթներից։
Շարունակությունը՝ այստեղ: