Yerevan, 28.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԱՊՀ դիտորդական պատվիրակությունը բարձր է գնահատում ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները

Society

Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելության պատվիրակությունն ապրիլի 2-ին կդիտարկի Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները: Մարտի 15-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպումից հետո ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակության ներկայացուցիչները հանդիպեցին նաև լրագրողների հետ:

ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահիառաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ մարտի 14-ին Երևանում բացվել է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբը: «Քիչ առաջ մենք ավարտեցինք նաև Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպումը: Մենք նրան տեղեկացրինք առաքելության աշխատանքի մասին, ինչպես նաև ծանոթացանք Հայաստանում ընտրական օրենսդրությանը, որն ընդունվել է սահմանադրական հանրաքվեից հետո: Ցանկանում եմ միանգամից ասել, որ մեր կարծիքով Հայաստանի Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները հեղափոխական են, քանի որ բարձրացնում են քաղաքացու ընտրական իրավունքի ժողովրդավարականությունը, բարձրացնում են արդար մրցակցության երաշխիքները և ընդհանրապես ընտրական գործընթացի ժողովրդավարականությունը»,-  Արմենպրեսի հաղորդմամբ` նշեց Գումինսկին:

Նա հավելեց, որ իրենք Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու առաջարկ ստացել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից: «Մենք մեծ սիրով ընդունել ենք առաջարկը: Իրականացրել ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները ԱՊՀ մյուս երկրների հետ: Այսօր ես ցանկանում եմ նշել, որ դիտորդական առաքելությունն արդեն  ձևավորված է: Առաքելության կազմում կաշխատի 150-180 դիտորդ ԱՊՀ անդամ երկրներից: Նրանցից 20-ը կլինեն երկարաժամկետ դիտորդներ, մնացածը` կարճաժամկետ, ովքեր Հայաստան կայցելեն ընտրություններից 2-4 օր առաջ: Մեր գրասենյակի առաջադրանքն է անցկացնել իրավական, տեղեկատվական ու կազմակերպչական միջոցառումներ` դիտորդների հաջող աշխատանքն ապահովելու համար, բոլոր աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու համար»,- ընդգծեց Գումինսկին:

Նրա խոսքով` իրենց հիմնական սկզբունքներն են քաղաքական չեզոքությունը, ընտրական գործընթացին և երկրի ներքին կյանքին չմիջամտելը: «Մեր դիտորդների գնահատականները բխելու են բացառապես այն ամենից, թե մեր դիտորդները ինչ կտեսնեն նախապատրաստական աշխատանքների և ընտրությունների ընթացքում: Միայն այս եղանակով ենք տալու մեր գնահատականը Հայաստանում կայանալիք ընտրություններին»,- նշեց Վիկտոր Գումինսկին:

ԱՊՀ դիտորդական առաքելությունը կղեկավարի ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը: ԱՊՀ-ն Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրել է 9 անգամ: Վիկտոր Գումինսկին ընդգծում է, որ իրենք բավականաչափ փորձ ունեն և հույս հայտնում, որ այս անգամ էլ առաքելությունը բարձր մակարդակով կիրականացնի իր պարտականությունները:

Դիտորդական առաքելությունը ՀՀ-ում կայանալիք ընտրություններին գնահատական կտա ապրիլի 3-ին, երբ կհրապարակվեն ընտրությունների նախնական արդյունքները: «Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի համար առաջիկա ընտրությունները շատ կարևոր նշանակություն ունեն, որոնցից կախված է լինելու Հայաստանի ապագան: Մենք եղբայրական հայ ժողովրդին մաղթում ենք, որ ընտրեն այնպիսի ճանապարհ, որը կապահովի կայունություն հասարակության մեջ և Հայաստանի Հանրապետության առաջընթացը»,- եզրափակեց Վիկտոր Գումինսկին:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են 9 քաղաքական ուժ, որոնցից 4-ը դաշինք են, 5-ը` կուսակցություն: Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին կմասնակցեն ՀՀԿ-ն, ՀՎԿ-ն, ՀԿԿ-ն, ՀՅԴ-ն, «Ազատ դեմոկրատներ»-ը, ինչպես նաև «Ծառուկյան», «Ելք», «Կոնգրես-ՀԺԿ» և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues