Yerevan, 30.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քաղաքագետը ներկայացնում է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի նորույթներն ու տարբերությունները

Politics

Խորհրդարանական ընտրությունների 9 քաղաքական ուժերի ծրագրերը կարելի է բաժանել երկու թևի` ծրագրեր, որոնք ընդհանուր քաղաքական հարցադրումներ են անում և ծրագրեր, որոնք կենտրոնացած են կոնկրետ քայլերի վրա, որոնք Հայաստանին առաջիկա հինգ տարիների ընթացքում կարող են առաջընթաց և զարգացում ապահովել: Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը: Վերջինս անդրադարձ կատարեց ներկա կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերին, սակայն խուսափեց գնահատականներ տալուց: Նրա խոսքով` կոնկրետ քայլերի վրա  կենտրոնացած ծրագրեր են ներկայացրել «Ծառուկյան դաշինքը, ՕՐՕ-ն և ՀՎԿ-ն: Նրա կարծիքով` մի կողմից սա տանում է նախընտրական ծրագրերի պարզեցման, իսկ մյուս կողմից այն կարող է դրական հետևանքներ ունենալ ընտրազանգվածի ընդլայնման համար: Քաղաքագետի դիտարկմամբ` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ծրագիրը մյուսներից տարբերվում է նրանով, որ արտաքին քաղաքական հարցադրումները բավականին շեշտադրված են: Օրինակ, կուսակցությունը հստակ ընդգծում է, որ, չնայած Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին, ամեն դեպքում ռազմավարական վերջնական պլանը պետք է լինի Եվրոպական Միությանն անդամակցությունը:

«Կուսակցությունը հստակորեն ասում է, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, և հիմնական ուշադրությունը դարձնի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների լավացմանը: Իհարկե, շեշտադրումներ կան ծրագրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների զրոյական տեղից տեղաշարժման իմաստով, սակայն սա Կոնգրես և ՀԺԿ դաշինքի ծրագրում նույնպես կա: Նրանք իրենց ծրագրով կասկածի տակ են դնում նաև Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին»,- ասաց նա:

Անդրադառնալով «Ծառուկյան դաշինքի» ծրագրին՝ քաղաքագետը նշեց, որ դրանում քաղաքական երկար-բարակ ռազմավարական պլանների բացատրություն չկա, պարզապես դաշինքը ներկայացնում է, թե ինչ կանի, երբ իշխանության գա: Նրա դիտարկմամբ` դրանք հիմնականում ուղղված են սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանը. օրինակ` 25 հազար դրամով բարձրացնել նվազագույն զամբյուղի արժեքը, նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար, գյուղատնտեսական վարկը դարձնել 3-5 տոկոսով, իջեցնել գազի, էլեկտրաէներգիայի սակագները և այլն:

««ՕՐՕ» դաշինքի ծրագրի դեպքում նույնպես կարող ենք տեսնել 12 նմանատիպ առաջարկներ՝ ուղղված սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանը: Նրանց ծրագրում նորությունն այն է, որ առաջարկվում է բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձը, լուրջ քայլեր ձեռնարկել արտագաղթի տեմպերը կրճատելու համար: Մի փոքր պարզեցված են մոտեցել` հասնելով մինչև կարմիր գծերի, արագաչափերի, կենսաթոշակների և աշխատավարձերի խնդրին»,-նշեց  Գարիկ Քեռյանը` հավելելով, որ «ՕՐՕ»-ն նաև առաջարկում է արմատապես վերանայել հարկային օրենսգիրքը:

Ըստ քաղաքագետի՝ «Ելք» դաշինքի ծրագիրը, կարծես, միջանկյալ դիրքում է: Նրա խոսքով` «նոու հաույի» առումով այն շատ է աչքի ընկնում: «Ելք» դաշինքն առաջարկում է ստեղծել քաղաքացիական ռեզերվային բանակ, երբ յուրաքանչյուր քաղաքացի կունենա իր զենքը: Գարիկ Քեռյանի ներկայացմամբ` այս դաշինքն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության  նման կրկնում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը սխալ է:

«Միակ քաղաքական դաշինքն է, որ առաջարկում է կազմակերպել  հայրենադարձություն: «Ելք»-ի կողմից նորույթ է նաև սփյուռքի ներկայացուցիչների համար խորհրդարանի նոր պալատի ստեղծումը, միջազգային բակալավրիատի ներդրումը, լայն լիազորություններով ՓՄՁ-ների շահերի պաշտպանության բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը, ինչպես նաև ճշմարտության հանձնաժողովի ստեղծումը»,- ասաց Քեռյանը:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ծրագրի նորույթն, ըստ քաղաքագետի ներկայացման, խաղաղության և բարիդրացիականության կոչով պայքարի մեջ մտնելն է: Նրա խոսքով` դաշինքը նախապատվություն է տալիս տվյալ պահին հարևան պետությունների հետ համակեցության կանոնների փնտրտուքին:

«ՀՅԴ-ի ծրագիրը յուրահատուկ է: Դաշնակցությունը նախընտրել է կոնցեպտուալ հարցադրումներ անել: Ներկայացրել է, թե ինչպիսին պետք է լինեն մարդու և պետության փոխհարաբերությունները, ինչպես է պատկերացնում բիզնեսը, պետական կառավարումը, Արցախի անվտանգությունը և արտաքին քաղաքականությունը»,- նշեց նա:

Անդրադառնալով «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրում առկա նորություններին, որոնք մյուսների մոտ չկան, քաղաքագետը նշեց, որ այն աստիճանական անցումն է պրոֆեսիոնալ վարձատրվող բանակին, 20 խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունների բացումն է և պետական պարտքի շեմի բարձրացման սահմանափակումը պայմանավորող օրենք ընդունումը:

Խորհրդարանական ընտրություններին մասնակից 9 քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերից ամենամեծն ու ամենածավալունն, ըստ Գարիկ Քեռյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցությանն է: Նրա դիտարկմամբ` ծրագրում ներկայացված են ռազմավարական հարցեր և այն աչքի է ընկնում ոլորտների բազմազանությամբ: Քեռյանի խոսքով` ՀՀԿ-ի ծրագիրը նախանշում է կուսակցության գործունեությունը 22 ոլորտներում, որը մնացած կուսակցությունների և դաշինքների մոտ չկա:

«Ինձ կներեն կոմունիստները, պարզապես ես չկարողացա գտնել նրանց ծրագիրը, չնայած ես` ինքս կոմունիստական հասարակության մեջ իմ գիտակցական կյանքն ապրելով` շատ լավ պատկերացնում եմ այն հասարակարգի մոդելը, որին նրանք ձգտում են»,-ասաց  քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը:

Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia