Բեռլուսկոնին առաջարկել է Իտալիայում ազգային արժույթ սահմանել
International newsԻտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կարծում է, որ միասնական եվրոպական արժույթը պետք է պահպանվի միջազգային առեւտրի համար,իսկ Իտալիայում եվրոյի փոխարեն պետք է շրջանառության մեջ դրվի «նոր լիրա»–ն։
«Լսելով տնտեսությունից մի քանի Նոբելյան մրցանակակրի՝ ես հակվում եմ եվրոգոտուց դուրս չգալուն, ինչը մեզ վրա շատ թանկ կնստեր։Եվրոն պետք է պահպանվի նախեւառաջ միջազգային առեւտրի համար, իսկ շրջանառության մեջ պետք է դրվի նոր լիրան, որն ընդհանուր օգտագործման արժույթ կդառնար», — հայտարարել է Բեռլուսկոնին՝ Il Giornale պարբերականի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ եվրոյի ստեղծմամբ պայմանավորվեց Իտալիայի ազգային հարստության մոտ կեսի վատնումը եւ հանգեցրեց աղքատության աճին՝ յուրաքանչյուր չորրորդ իտալացու աղքատի վերածելով։