Բրիտանուհիների ոճի 10 գաղտնիք, որ պետք է իմանան նորաձև աղջիկները
LifestyleՀայտնի բրիտանուհիներ Քեյթ Մոսը, Սիենա Միլերը, Ալեքսա Չանգը և ուրիշներ գրավել են բոլորի ուշադրությունն իրենց անկրկնելի ոճի զգացողությամբ ու յուրօրինակ տեսքով։
Cosmo-ն գրում է, որ բրիտանուհիների ոճը պետք է օրինակելի լինի նորաձևությանը հետևող աղջիկների համար։
Ահա, թե ինչն է նրանց այդքան գրավիչ դարձնում։
1. Գոյություն չունեն շատ բարդ թրենդներ։ Եթե ինչ որ հագուստ ձեզ խենթություն է հիշեցնում, ապա փորձեք այն, գոնե խանութի հանդերձարանում։ Հնարավոր է, որ հենց դա էր պակասում ձեր կերպարին։

2. Դուք միշտ կարող եք օգտվել ձեր ընկերոջ զգեստապահարանից։ Բրիտանուհիները սկսել էին դրանով զբաղվել ավելի շուտ, քան դա թրենդ դարձավ։ Տղամարդկանց ոճով հագուստը նուրբ տեսք է հաղորդում կնոջն ու նրան ավելի սեքսուալ դարձնում։

3. Mix&match-ի հետ ավելի լավ է փորձարկումներ չանել։ Բրիտանուհիները սիրում են կատակել, որ ոճային խառնուրդներ սիրում է միայն Քեյթ Միդլթոնը, իսկ նրանք ոճային տեսք ու յուրահատկություն ունենալու այլ տարբերակներ են փնտրում։

4. Մոռացեք կատարյալ սանրվածքի մասին։ Բրիտանուհիները սիրում են մի փոքր թափթփված, սակայն լվացած ու սանրած վարսեր ունենալ։ Սա ավելի գեղեցիկ է նայվում, քան կատարյալ, առանց թերությունների սանրվածքը։

5. Նրանք գնահատում են դասականը, սակայն այն շաբաթը մեկ անգամ են հագնում։ Բրիտանուհիներն ունեն հիմնական՝ բազային հագուստ՝ սպիտակ շապիկ, մարմնագույն, տափակ կոշիկներ և այլն։ Այս ամենը չի գրավում նրանց ամենօրյա look-երը, այլ պարզապես ժամանակ առ ժամանակ լրացնում է դրանք։

6. Գայթակղիչ «թափթփվածությունը» միշտ տեղին է։ Նրանք չեն ցանկանում այնպիսի տեսք ունենալ, ասես ամբողջ օրը ծախսել են հագուստ ընտրելու վրա։ Նրանք հիշում են, որ պետք է գեղեցիկ տեսք ունենալ, սակայն չեն մոռանում նաև, որ իրենց կյանքը պետք է վայելեն ու ժամանակ չվատնեն մանրուքների վրա։

7. Դուք պետք է առաջինը փորձեք բոլոր թրենդները։ Նույնիսկ, եթե դրանք խենթ ու տարօրինակ թրենդներ են, միևնույնն է, եղեք առաջինը, ով արել է դա։

8. Դուք կարող եք զգեստ հագնել։ Պատահում է, երբ ցանկանում եք զգեստ հագնել ու ժամեր շարունակ փորձում եք այն լավ համադրել։ Ի վերջ, ոչինչ չի ստացվում և դուք ջինս ու շապիկ եք հագնում։ Բրիտանուհիներն այս դեպքում զգեստը ջինսերի ու շապիկի վրայից են հագնում։

9. Մարզակոշիկները միշտ տեղին ու համապատասխան են։ Բրիտանուհիներն արդեն վաղուց նախընտրում են հարմարավետությունը և ցանկացած տեսակի հագուստի հետ մարզակոշիկներ են համադրում։

10. Կենդանական պրինտերը երբեք ավելորդ չեն։ Եթե չգիտեք, թե ինչ հագնել, ապա կենդանական պրինտով հագուստ ընտրեք։ Այսպես են անում բոլոր բրիտանուհիները։ Իհարկե, խոսքը վերաբերվում է փոքրիկ դետալին կամ հագուստի մի մասին, այլ ոչ ամբողջ կերպարին։
