ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը կայցելի Դիլիջան
International newsԴիլիջանը մարտի 18-ին հյուրընկալելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՀՀ արտաքին գործերի նախարարության
Ինչպես տեղեկացրին UWC Դիլիջան դպրոցից, հանդիպման ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը կներկայացնի Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցը, ընտրված քաղաքների զարգացման հնարավորությունները և կրթական հեռանկարները։
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ արտաքին գործերի նախարարության փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, ՀՀ կրթության նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ուսումնառու քաղաքների ցուցակում ընդգրկված և անդամակցությանը սպասող քաղաքների քաղաքապետները։
2016թ․ նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է Դիլիջանը Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում։ Այսպիսով, Դիլիջանըմիացել է աշխարհի այնպիսի քաղաքների դինամիկ ցանցին, որոնք աջակցում են ցկյանս ուսումնառությանն աշխարհի տարբերհամայնքներում՝ կրթական քաղաքների առաջընթացին նպաստող կայուն կապերի և գործընկերության միջոցով խթանելովքաղաքական երկխոսությունը և անդամ քաղաքների միջև փորձի փոխանակումը: