Աֆղանստանում անօդաչուները ոչնչացրել են ԻՊ 17 զինյալների
International newsԻՊ ծայրահեղական խմբավորման 17 զինյալներ են զոհվել Աֆղանստանի Նանգարխար նահանգում ԻՊ թաքստոցների վրա ավիահարվածի հետեւանքով, որն իրականացվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով, փոխանցում է «Սինհուան»։
Անօդաչու սարքերը չորս հարված են հասցրել երկու շրջանների վրա ՝ ոչնչացնելով ԻՊ 17 զինյալների։ Գործողությունը ծրագրված է եղել հետախուզության տվյալների հիման վրա։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտնել է, որ սպանված զինյալներից մի քանիսը օտար երկրներից են եղել , բայց այլ մանրամասներ չի հայտնել։ Օդային հարվածներից խաղաղ բնակիչներ ու անվտանգության ուժերի աշխատակիցներ չեն տուժել։