Լեհաստանի ԱԳ նախարարը առաջարկել է ԱՄՆ-ին ներառել Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման բանակցություններում
International newsՈւկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման բանակցությունները արդյունքներ չեն տալիս, համարում է Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովկսին ։
Նա քննադատել է բանակցությունների մինսկյան ու նորմանդական ձեւաչափերը։ Ուկրաինայի դիվանագիտության ղեկավար ՊԱվել Կլիմկինի հետ հանդիպումից հետո Լեհաստանի ԱԳ նախարարը հայտնել է, որ անհրաժեշտ է խաղաղ բանակցությունների նոր ձեւաչափ սահմանել, հայտնում է Լեհաստանի ռադիոն։
«Վաղ թե ուշ մենք կհասկանանք, որ անհրաժեշտ է նոր ձեւաչափ, գուցե ամերիկացիների մասնակցությամբ։ Գուցե նման ձեւաչափն ավելի հավանական կդարձնի ռուս- ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Սակայն անկասկած այս հարցով որոշումը պետք է Կիեւը կայացնի»,- ասել է նա։