10 տարածված երևույթ մարմնի խնամքի մասին, որոնց պետք չէ կուրորեն հավատալ
LifestyleԳովազդային հոլովակներում օգտագործվում են այնպիսի փաստեր, որոնց ոչ միշտ է պետք հավատալ։
Adme-ն գրում է, որ մարմնի խնամքի մասին մի քանի տարածված լեգենդ կա, որոնք պետք է հերքել կամ հաստատել։
1. Անցանկալի մազերն ավելի կոշտ ու հաստ են դառնում, եթե դրանք ածելիով մաքրեք։ Իրականում, ածելին չի ազդում մազերի կոշտության վրա։ Դրանք հաստանում ու կոշտանում են մաքրելուց մի քանի օր հետո, քանի որ դրանց արմատները բթանում են։ Որքան երկար է այն աճում, այդքան ավելի բարակ է թվում։

2. Շոկոլադն ակնեներ է առաջացնում։ Իրականում, ոչ միայն շոկոլադն է անցանկալի կետեր առաջացնում։ Ցանկացած տեսակի քաղցրավենիքը մեծացնում է գլյուկոզայի պաշարը, ինչ հետևանքով ճարպային գեղձերն ավելի արագ են աշխատում ու դա վատ ազդեցություն է ունենում մաշկի վրա։ Չնայած, մի քանի կտոր սև շոկոլադն ոչ միայն չի վնասում, այլև օգուտ է տալիս։

3. Վարունգն օգնում է հանգստացնել այտուցված աչքերը։ Այո, վարունգը պարունակում է А և Е վիտամիններ, ինչի շնորհիվ հանգստացնում է այտուցված աչքերն ու հանում լարվածությունը։

4. Ջերմապաշտպան սփրեյն անհրաժեշտ է միայն այն մարդկանց, ովքեր հաճախ են վարսահարդարման գործիքներ օգտագործում։ Իրականում, արևի ճառագայթներն ավելի վատ ազդեցություն են ունենում վարսերի վրա, քան գործիքները։ Վարսահարդարները խորհուրդ են տալիս օգտագործել այս սփրեյն ոչ միայն գործիքներ օգտագործելիս, այլև արևի տակ շատ մնալու դեպքում։

5. Շամպունները պետք է հաճախ փոխել, քանի որ վարսերը սովորում են դրանց ու դրանք կորցնում են արդյունավետությունը։ Իրականում, շամպունները միայն մեկ նշանակություն ունեն՝ մաքրել վարսերն ու գլխամաշկը։ Ինչ էլ որ լսեք գովազդում՝ շամպունը չի կարող բուժիչ հատկություններ ունենալ, ի տարբերություն վարսերի դիմակերի ու բալզամների։ Այնպես որ, եթե շամպունը լավ է մաքրում ու ձեզ դուր է գալիս, ապա կարող եք այն օգտագործել այնքան, ինչքան ցանկանում եք։

6. Ատամի մածուկն օգնում է ազատվել ակնեներից։ Իրականում, ատամի մածուկը մենթոլ է պարունակում, որը, եթե թափանցի բաց վերքի մեջ, ապա միայն կվատացնի իրավիճակը։ Սակայն, եթե ակնեն փակ է, ապա մածուկը կարող է չորացնել այն։

7. Դուք լավ եք մաքրել մաշկը, եթե այն ճռթճռթում է։ Իրականում, ձգված մաշկի զգացողությունը չի նշանակում, որ այն մաքուր է։ Մաշկի ճռթճռթոցը վկայում է այն մասին, որ դուք սխալ միջոց եք օգտագործում։ Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս փափուկ միջոցներ ընտրել, որոնց օգտագործումից հետո մաշկն ավելի նուրբ կդառնա։

8. Դուք չեք զգում ձեր օծանելիքի հոտը։ Այո, օծանելիքը փչելուց որոշ ժամանակ անց դուք դադարում եք զգալ դրա հոտը, սակայն ձեզ շրջապատողները դեռ զգում են այն։ Դուք սովորում եք այդ հոտին ու այլևս չեք զգում այն։ Շատերը սկսում են ավելի շատ օծանելիք օգտագործել, սակայն, իրականում բավական է միայն մի քանի կաթիլը։

9. Եթե արդեն մի փոքր արևայրուք եք ընդունել, ապա կարող եք արևապաշտպան քսուք չօգտագործել։ Իրականում, ընդհակառակը։ Մաշկն արդեն սկսել է այրվել և ճիշտ ժամանակն է արևապաշտպան կրեմ քսել։

10. Չի կարելի յուղեր օգտագործել, եթե ձեր մաշկը յուղոտ է։ Իրականում, յուղոտ մաշկն ավելի շատ խոնավեցման կարիք ունի, քան սովորականը։ Հենց չորացման պատճառով օրգանիզմը յուղեր է արտադրվում, որպեսզի խոնավեցնի մաշկը։ Եթե յուղոտ մաշկ ունեք, ապա մաքրող ու խոնավեցնող յուղեր ընտրեք։
