Դե Միստուրան հորդորել է քաղաքական գործընթացի վիժեցում թույլ չտալ Դամասկոսում ահաբեկչությունից հետո
International newsՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հորդորել Է Սիրիայում քաղաքական գործընթացի վիժեցում թույլ չտալ Դամասկոսում կատարված ահաբեկչական գործողություններից հետո:
Այդ մասին ասված Է ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
«Աստանայում կայացած վերջին հանդիպումից հետո եւ Ժնեւի բանակցություններից առաջ չի կարելի թույլ տալ, որ քաղաքական գործընթացի վիժեցման ուղղված գործողությունները հաջողության հասնեն»,- ընդգծվում Է հայտարարության մեջ:
Մարտի 15-ին Դամասկոսում իրականացված մի շարք ահաբեկչական գործողությունները 35 մարդու կյանք են խլել, ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Սիրիայի իրադրության կարգավորմանը նվիրված միջազգային հանդիպումն Աստանայում կայացել Է մարտի 14-15-ին: Ժնեւում ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցությունների հերթական փուլի մեկնարկը նշանակված Է մարտի 23-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: