Իսրայելի օդուժը ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի օբյեկտները Գազայի հատվածում ի պատասխան հրթիռակոծման
International newsԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ՀԱՄԱՍ-ի երկու դիրք են խոցել Գազայի հատվածում ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման:
Այդ մասին ասված Է Իսրայելի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Ի պատասխան Գազայի հատվածից իրականացված հրթիռային գրոհին Իսրայելի օդուժն այսօր ՀԱՄԱՍ-ի երկու դիրքերի հարվածներ Է հասցրել Գազայի հատվածի հյուսիսային մասում»,- նշել են զինվորականները:
Դրանից մի քանի ժամ առաջ պաղեստինյան ծովամերձ միջատարածքից արձակված հրթիռը «պայթել Էր չբնակեցված տեղանքում՝ Բեեր Շեւա քաղաքից հյուսիս-արեւելք գտնվող Սդոթ-Նեգեւ տարածաշրջանային խորհրդի շրջանում», հայտնել են բանակային մամուլի ծառայությունում: Նրա տվյալներով՝ տուժածներ չկան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: