Չինաստանը եւ Սաուդյան Արաբիան 65 մլրդ դոլար գումարի համաձայնագրեր են ստորագրել
International newsՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորի բանակցություններն անցել բարեկամական մթնոլորտում, կողմերը 65 մլրդ դոլար ընդհանուր գումարի տասից ավելի համաձայնագրեր են ստորագրել:
Այդ մասին մարտի 16-ին հայտնել Է Չինաստանի արտ աքին գործերի փոխնախարար Չժան Մինը:
«Բանակցությունները հաջողությամբ են պսակվել: Ընդամենը մենք ստորագրել ենք 14 համաձայնագիր, որոնք վերաբերում են համագործակցության տարբեր ոլորտների, ներառյալ բնապաշարների յուրացումը, Էներգետիկան, տիեզերքը, բարձր տեխնոլոգիաները, ներդրումները, անվտանգությունը: Իսկ ընդամենը մենք ունենք համագործակցության 35 նախագիծ՝ 65 մլրդ դոլար ընդհանուր գումարի»,- նշել Է դիվանագետը:
Չինաստանը թվով հինգերորդ երկիրն Է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սաուդյան միապետի շրջագայության շրջանակներում, որը մեկնարկել Է մարտի սկզբին: Սաուդյան Արաբիայի թագավորն արդեն այցելել Է Մալայզիա, Ինդոնեզիա, Բրունեյ եւ Ճապոնիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: