Կակաոն գերակշիռ ազդեցություն ունի հիշողության վրա
LifestyleՎերջին շրջանում գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզել և ապացուցել են, որ կակաոն բարերար ազդեցություն է ունենում հիշողության վրա: Հատկանշական է այն, որ դրական ազդեցություն նկատվել է թե՛ մեծերի և թե՛ փոքրերի մոտ:
Փորձն անցկացնելու համար գիտնականները կամավորների 2 խումբ են ստեղծել, որոնցից առաջինն ամեն օր կակաո է խմել, իսկ երկրորդը պահպանել է իր սովորական օրական սննդաբաժինը: Որաշակի ժամանակ կակաո օգտագործած տարեց մարդկանց մոտ գիտնականները հիշողության բարելավում են նկատել:
Գիտնականները պնդում են, որ կակաոն կարող է փոխարինել սուրճին ու այն օգտակար է տարիքային բոլոր խմբերի համար, չի բարձրացնում զարկերակային ճնշումը, ամրացնում է անոթները:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: