Եվրոպայի երկրների ղեկավարներն ուրախ են Հոլանդիայում ծայրահեղ աջերի կրած պարտության համար
International newsԵվրոպայում ողջունել են Հոլանդիայի ընտրությունների արդյունքները, որոնցում համոզիչ հաղթանակ Է տարել ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի՝ կառավարող Հանուն ազատության եւ դեմոկրատիայի ժողովրդական կուսակցությունը (VVD)՝ առաջ անցնելով Գերտ Վիլդերսի Ազատության կուսակցությունից (PVV), տեղեկացնում Է BBC-ը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «ջերմորեն շնորհավորել Է Մարկ Ռյուտեին՝ ծայրահեղականության նկատմամբ նրա տարած ակնհայտ հաղթանակի կապակցությամբ», ասված Է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:
«Նիդեռլանդնե՛ր, Նիդեռլանդնե՛ր, Դուք չեմպիոն եք… Շնորհավորում եմ ընտրությունների հիանալի արդյունքի կապակցությամբ»,-«Թվիթեր»-ում գրել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աշխատակազմի ղեկավար Պետեր Ալտմայերը:
Ձայների ավելի քան 95 տոկոսի հաշվման արդյունքում VVD-ն շահել Է խորհրդարանական 150 աթոռից 33-ը՝ ութով պակաս, նախորդ գումարման համեմատությամբ:
Գերտ Վիլդերսի ծայրահեղ աջ Ազատության կուսակցությունը, որին հաջողություն Էին կանխագուշակում ներկայիս ընտրություններում, զբաղեցրել Է երկրորդ տեղը՝ ստանալով 20 տեղ՝ հինգով ավելի, քան անցած անգամ:
Այս խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկել արտասովոր բարձր՝ ավելի քան 80 տոկոս մասնակցությամբ, որը ռեկորդային Է վերջին 30 տարվա ընթացքում: Վերլուծաբանների խոսքով՝ դա կարող Էր ձեռնտու լինել եվրոպամետ եւ լիբերալ կուսակցություններին:
Գործող վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել Է, որ Հոլանդիան դեմ Է քվեարկել «վնասակար պոպուլիզմին», որի մյուս դրսեւորումներն աշխարհում նա համարել Է«բրեկզիթ»-ը եւ Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ-ի ընտրություններում:
«Մենք ցանկանում ենք շարունակել անվտանգության, կայունության եւ բարգավաճման ներկայիս քաղաքականությունը»,-ասել Է Ռյուտեն:
Գերտ Վիլդերսը որոշ հիասթափություն Է հայտնել քվեարկության արդյունքների կապակցությամբ, սակայն հայտարարել Է, որ կուսակցության գրանցած արդյունքներով կարելի Է հպարտանալ:
Նախընտրական արշավի ընթացքում Վիլդերսը խոստացել Էր Հոլանդիան դուրս բերել Եվրամիությունից, փակել բոլոր մզկիթները եւ արգելել Ղուրանը:
Ազատության կուսակցության պարտության կապակցությամբ գոհունակություն Է հայտնել նաեւ Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը: «Մենք պե՛տք Է շարունակենք պայքարել հանուն բաց եւ ազատ Եվրոպայի»,-գրել Է նա «Թվիթեր»-ում: