Իսպանիայում ոստիկանությունը ձերբակալել Է «վրացական մաֆիայի» 48 անդամների
International newsԻսպանիայի ազգային ոստիկանությունը 48 մարդ Է ձերբակալել այսպես կոչված վրացական մաֆիայի դեմ գործողության շրջանակներում:
Այդ մասին հայտնել են թագավորության իրավապահ մարմինները:
Նրանց տեղեկատվության համաձայն, խոսքը քրեական խմբավորման մասին Է, որի անդամները կասկածվում են ամբողջ աշխարհում բնակարանային բազմաթիվ կողոպուտների մեջ: Գործողության ընթացքում նաեւ անցկացվել են ավելի քան տասը խուզարկություններ:
Նշվում Է, որ ազգային ոստիկանության աշխատակիցներն առգրավել են, մասնավորապես, շուրջ 600 ոսկերչական զարդեր, 13 հազար եվրո եւ փաստաթղթեր: Իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ հաջողվել Է բացահայտել շուրջ 40 հանցագործություն, որոնք կատարվել են Մադրիդի եւ Մուրսիայի ինքնավար հանրակցություններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: