Բավարիայի վարչապետը հայտնել Է Մերկելի՝ Մոսկվա այցի ամսաթիվը
International newsԲավարիայի վարչապետ Հորստ Զեեհոֆերը հայտնել Է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մոսկվա կժամանի մայիսի 2-ին: Նա հույս ունի հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այդ մարտի 16-ին հայտնել Է Frankfurter Allgemeine Zeitung-ը:
Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Լենտա.ռու»-ին հայտարարել Է, որ «այցը համաձայնեցված Է եւ պատրաստվում Է:
Ներկայում Զեեհոֆերը եռօրյա այցով գտնվում Է Մոսկվայում: Բավարիայի վարչապետը ժամանել Է Գերմանիայի 60 քաղաքական գործիչներից եւ բիզնեսմեններից բաղկացած պատվիրակության ուղեկցությամբ:
Ինչպես նշում Է հրատարակությունը, հայտարարված այցի նպատակը կդառնա տնտեսական կապերի վերականգնումը, որոնք ընդհատվել են Եվրամիության հակառուսական պատժամիջոցներով, ինչպես նաեւ միջազգային ճգնաժամերի կարգավորման գործում Ռուսաստանի դերի քննարկումը: