ԱՄՆ-ում գաղտնազերծել են միջուկային զենքի փորձարկումների տեսագրությունները
International newsՖիզիկոս Գրեգ Սփրիգսն ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության Լիվերմորի Էռնեստ Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայից, գործընկերների հետ համատեղ հավաքել եւ Համացանցում զետեղել Է մթնոլորտում միջուկային զենքի փորձարկումների հարյուրավոր գաղտնազերծված տեսահոլովակներ, հաղորդում Է Business Insider-ը:
Փորձագետների խումբը Սփրիգսի գլխավորությամբ վերականգնել Է 1945 – 1962 թվականներին ԱՄՆ-ում կատարված մթնոլորտային միջուկային փորձարկումների ժապավենների մի մասը: Ներկայում մասնագետների տնօրինության տակ կա շուրջ 6,5 հազար տեսահոլովակ, որոնցից թվայնացված Է շուրջ 4,2 հազարը եւ 750-ը՝ գաղտնազերծված Է:
1945 – 1962 թվականներին ԱՄՆ-ում կատարել են 210 միջուկային փորձարկումներ մթնոլորտում, ինչը գրանցված Է մոտավորապես տասը հազար տեսագրություններում: Դրանց մեծ մասն ուղարկվել Է ԱՄՆ-ի գաղտնի պահեստարաններ:
Փորձագետների խմբին հինգ տարի Է պահանջվել՝ դրանք լաբորատորիայում հավաքելու համար: