Օլանդը ահաբեկչություն Է որակել ԱՄՀ-ի փարիզյան գրասենյակում տեղի ունեցած պայթյունը
International newsՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ահաբեկչական գործողություն Է որակել Արժույթի միջազգային հիմնադրամի փարիզյան գրասենյակում տեղի ունեցած պայթյունը:
«Մենք գործ ունենք ահաբեկչության հետ, այլ բան չես ասի, երբ խոսքը վերաբերում Է ծրարում զետեղված պայթուցիկ սարքին»,-ասել Է Օլադը Տուլոն կատարած ուղեւորության ընթացքում:
Նրա խոսքով՝ իշխանությունները հնարավոր ամեն ինչ կանեն մեղավորներին գտնելու եւ պատժելու համար:
Պետության ղեկավարն այս հայտարարությունն արել Է միջադեպի վերաբերյալ մանրամասնությունների հայտնվելուց առաջ: Ինչպես նշել Է Փարիզի ոստիկանության պրեֆեկտ Միշել Կադոն, խոսքը ռումբի մասին չԷ, պայթուցիկ սարքի հիմքը հրատեխնիկական Է եղել: ԱՄՀ-ի տուժած աշխատակցուհին թեթեւ վերքեր Է ստացել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: