5 բան, որ զույգը պետք է անի մինչև ամուսնանալը
LifestyleԱմուսնությունը շատ կարևոր է մարդկանց կյանքում, սակայն մինչ ամուսնանալը պետք է ձեր երկրորդ կեսի հետ անեք այս 5 գործողությունները, որպեսզի վստահ լինեք, որ ձեր ամուսնական կյանքը երկարատև կլինի։
Creu-ն գրում է, որ այս 5 գործողությունները կօգնեն հասկանալ, թե որքան երկար կտևի ձեր ամուսնական կյանքը։
1. Համատեղ ճանապարհորդություն
Դուք պետք է ամբողջ կյանքի կամ դրա զգալի մասի ընթացքում միասին ապրեք։ Այնպես որ, լավ կլինի, եթե ստուգեք ձեր հարաբերություններն ու միասին ճանապարհորդության մեկնեք։ Եթե մեքենայով ճանապարհորդեք ավելի լավ կլինի, քանի որ այդպես հնարավորինս շատ միասին կլինեք։ Ընթացքում կավարտվեն խոսակցության բոլոր թեմաներն ու կսկսվեն փոքր, նյարդայնացնող պահերը։ Ինչպես նաև հնարավորություն կունենաք սթրեսային իրավիճակներում հայտնվել, օրինակ՝ մոլորվել օտար քաղաքում։ Սա հիանալի հնարավորություն է ձեր հարաբերությունները փորձությունների ենթարկելու համար։
2. Կարծիքների բախում
Եթե միշտ համաձայնվում եք նրա հետ, ապա մի քայլ հետ արեք ու մտածեք ձեր հարաբերությունների մասին։ Վեճերն ու տարաձայնությունները կարևոր են առողջ հարաբերություններում։ Դուք միշտ չէ, որ համաձայն եք լինելու նրա հետ, այդ պատճառով էլ մինչ ամուսնանալը փորձեք ընդհանուր հայտարարի գալ։
3. Քննարկեք սպասելիքները
Բնական է, որ դուք պետք է որոշակի պատկերացումներ ունենաք ձեր համատեղ կյանքի մասին։ Քննարկեք, թե ինչպես եք ապրելու, ինչպես եք բաժանելու տնային պարտականությունները և այլն։ Շատ կարևոր է, որ մինչ ամուսնությունը խոսեք այս ամենի մասին ու ավելի լավ պատկերացնեք, թե ինչ է ձեզ սպասվում։
4. Առանձին ժամանակ անցկացրեք
Դուք սիրում եք միմյանց ու ցանկանում եք միասին շատ ժամանակ անցկացնել։ Սակայն, պետք է մտածեք նաև առողջ հարաբերությունների մասին։ Այս պատճառով էլ որոշ ժամանակ առանձին անցկացրեք։ Շփվեք հարազատների ու ընկերների հետ ու վստահեք ձեր երկրորդ կեսին։ Եթե չեք վստահում նրան ու վախենում եք միայնակ թողնել, ապա դա արդեն լուրջ խնդիր է։
5. Մինչ ամուսնանալը մեկ ուրիշի հետ ապրեք
Մինչ ամուսնանալն ապրեք մեկ ուրիշ մարդու հետ, որպեսզի պատրաստ լինեք ամուսնական կյանքին։ Օրինակ, փորեք ընկերուհու կամ ընկերոջ հետ ապրել։ Դա կօգնի ձեզ համակերպվել, որ ձեր կողքին այդ դաստիարակություն ստացած ու այլ կենսակերպ վարող մարդ է ապրելու։ Ինչպես նաև կսովորեք ավելի հեշտությամբ լուծել բոլոր տարաձայնությունները, ինչը կհեշտացնի ձեր համատեղ կյանքը։