Մարդկանց մեծամասնությունն ամբողջ աշխարհում առավոտը սկսում է մեկ բաժակ սուրճով։ Չնայած այն հանգամանքին, որ սուրճն իսկապես շատ օգտակար է օրգանիզմի համար, սակայն այն պետք չէ խմել առավոտյան և քաղցած վիճակում։
Բոլոր նրանց համար, ովքեր իրենց առավոտը սկսում են սուրճով, հարկ է իմանալ ստորև ներկայացված նկատառումների մասին:
Նախևառաջ, անհրաժեշտ է իմանալ, որ առավոտյան քաղցած վիճակում մեկ բաժակ սև սուրճ խմելու պարագայում օրգանիզմում աճում է թթվայնության մակարդակը, ինչը բացասաբար է ազդում որովայնի վրա։ Այդ է պատճառը, որ, երբ որևէ ծանրամարս բան եք ուտում, այդ թթուն կարող է նյութափոխանակության հետ կապված որոշակի խնդիրներ առաջացնել, ինչի արդյունքում ի հայտ են գալիս դժվարություններ սպիտակուցների յուրացման հետ։
Երբ սպիտակուցն ամբողջությամբ չի յուրացվում, նյութափոխանակության հետ կապված այնպիսի խնդիրներ են առաջանում, ինչպիսք են որովայնի փքվածությունը, աղիների բորբոքումը, գրգռումը։
Հենց այս պատճառով շատ բժիշկներ զգուշացնում են, որ պետք չէ առավոտյան քաղցած վիճակում սուրճ խմել անմիջապես արթնանալուց հետո։ Սուրճը կբարձրացնի կորտիզոլի (սթրեսի հորմոնը) մակարդակը, և օրգանիզմին բավական երկար ժամանակ անհրաժեշտ կլինի՝ այն հավասարակշռելու համար։
Անհրաժեշտ է նաև իմանալ, որ քաղցած վիճակում սուրճ խմելու արդյունքում որովայնի թթվայնության մակարդակը բարձրանում է, ինչն առաջացնում է փսխում և որովայնի փքվածություն։