Պեկինը Տոկիոյին կոչ է անում չշիկացնել մթնոլորտը Հարավ-չինական ծովի շուրջ
International newsՉինական կողմը Ճապոնիային առաջարկում է չշիկացնել մթնոլորտը Հարավ-չինական ծովի շուրջ, ու չձեռնարկել քայլեր, որոնք կարող են վնասել տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը, փոխանցում է Սինհուան։
Պատասխանելով համատեղ զորավարժություններին մասնակցելու նպատակով երկրի խոշորագույն «Իձումո» ուղղաթիռակիրը Հարավ-չինական ծով ու Հնդկական օվկիանոս ուղարկելու մասին՝ Ճապոնիայի մտադրության մասին լրագրողների հարցին՝ Խուա Չունյինը նկատել է, որ Չինաստանի ու ԱՍԵԱՆ-ի երկրների ընդհանուր ջանքերի շնորհիվ ՀՉԾ-ում իրավիճակը սկսել է դրական հունով զարգանալ։ Արտատարածաշրջանային պետությունները պետք է հարգեն ՀՉԾ-ում խաղաղություն ու կայունություն պահպանելու նպատակով՝ տարածաշրջանային երկրների գործադրած ջանքերը։
Վերջերս Ճապոնիան ՀՉԾ-ի հարցում անընդհատ գժտություն է սերմանում՝ խափանելով խաղաղություն պահպանելու համար տարածաշրջանի երկրների ջանքերը։ Եթե Ճապոնիան նույն կերպ վարվի ու փորձի միջամտել ՀՉԾ-ի հարցին ռազմական միջոցներով, ապա չինական կողմը պատասխան քայլեր կձեռնարկի, շեշտել է դիվանագետը։