Սա պետք է իմանա յուրաքանչյուրը. որոնք են վտանգավոր և անվտանգ սննդային հավելումները
LifestyleBlognews.am-ը գրում է.

Մեր օրերում շատ քիչ արդիկ են, որ հնարավորություն ունեն այգուց կամ բանջարանոցից հավաքած թարմ ու բնական մթերքներով սնվել: Շատերը մրգերն ու բանջարեղենը ձեռք են բերում սուպերմարկետներից՝ արդեն վակումային փաթեթներում դասավորված վիճակում: Այդ մթերքները հագեցած են ամեն տեսակ սննդային հավելումներով՝ էմուլգատորներ, կոնսերվանտներ, անուշաբույր նյութեր, հոտավորիչներ, ներկանյութեր և այլն:
Այս բոլոր սննդային հավելումները վախեցնում են գնորդին. միգուցե դա վնասակա՞ր է առողջության համար: Փորձենք հասկանալ …

Սովորաբար սննդային հավելումներ են կոչվում այն նյութերը, որոնք ավելացվում են սննդի մեջ և դրան տալիս են որոշակի հատկություններ: Անուշաբույր նյութերը սննդին տալիս են որոշակի հաճելի հոտ, կոնսերվանտները խանգարում են, որ սնունդն արագ փչանա, ներկանյութերը տալիս են հաճելի գույն, առանց քաղցրացնող հավելումների ուտելիքը քաղցր չի լինի, կայունացուցիչը խոչընդոտում է ֆիզիկական և քիմիական հատկությունների փոփոխությանը, հակաօքսիդանտները թույլ չեն տալիս, որ վիտամինները քայքայվեն:

Բազմաթիվ ապրանքների վրա «առանց կոնսերվանտների» գրառումները ոչ այլ ինչ է, քան խաբեություն: Դա պարզապես նշանակում է, որ որպես կոնսերվանտ օգտագործվել է, օրինակ, քացախաթթու, որն ընդգրկված չէ կոնսերվանտների ցուցակում: Իսկ ահա դրա աղերը և եթերայուղերն այս ցանկում կան, դրանք սննդային հավելումների E260-E269 խմբից են:

Յուրաքանչյուր հավելում ունի առանձնահատուկ թիվ, որը սկսվում է E տառից և իր մեջ ներառում է երեք նիշանոց համար: E100-ից մինչև E199 համարներով նշվում են ներկանյութերը, E200-ից մինչև E299 –ը` կոնսերվանտները, հաջորդ հարյուրյակը հակաօքսիդացնողներն են և այլն:

Բժիշկները և դիետոլոգները խորհուրդ չեն տալիս տարվել երշիկներով: E250 կոնսերվանտը և երանգավորման բարելավիչը (իսկ քիմիկոսների համար զուտ նատրիումի նիտրիտը) մեծ քանակությամբ թունավոր է: Իսկ գնել երշիկ, եթե այն պատրաստված է առանց նատրիումի նիտրիտի, պարզապես չի կարելի, քանի որ կա մահացու բոտուլիզմով հիվանդանալու մեծ վտանգ:
