Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահ դառնալու մասին հայտարարությանը,-այս մասին հայտնում է ORER.am-ը:«Մենք բոլորս, մեր ազգը տոգորված է, որ նա մի բան կդառնա` կամ նախագահ, կամ վարչապետ, կամ նախարար: Ցավալին նա է, որ ոչ մեկ հայտ չի նեկայացնում գիտնական դառնալու: Իսկ մենք գնում ենք այն ճանապարհով, որ ավելի շատ գիտությունը զարգանա»,-ասաց Գալուստ Սահակյանը: