Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի ներկայացուցիչն առաջին տեղն է զբաղեցրել «Պետերբուրգյան Գարուն-2017» արվեստի միջազգային մրցույթում

Culture

«Պետերբուրգյան Գարուն-2017» արվեստի միջազգային մրցույթին, որը կայացել է մարտի 9-13-ը Սանկտ Պետերբուրգում, Հայաստանը ներկայացրել է Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի 10-րդ դասարանի սան, 17-ամյա ջութակահարուհի Ալեքսանդրա Կուզմինան: Նա հաղթող է ճանաչվել «Գործիքային արվեստ» անվանակարգում: Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Ալեքսանդրայի հետ:

«Ժյուրին կազմված էր Սանկտ Պետերբուրգում հայտնի կատարողներից, մշակույթի գործիչներից: Նախագահը կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Շուստինն էր: Կատարել եմ Ս. Սքոթի «В стране лотоса» ստեղծագործությունը և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից հատված՝ մշակված հատուկ ջութակի համար»,-ասաց Ալեքսանդրան և հավելեց, որ մրցույթներն իրեն օգնում են զարգանալ, ռեալ գնահատել իր ուժերը, նպատակներ ունենալ և ձգտել կատարելության:

Ալեքսանդրան տարիներ առաջ մասնակցել է այդ մրցույթին, սակայն երկրորդ տեղն է զբաղեցրել:

«Հայաստան եմ եկել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքից: Այնտեղ սովորել եմ կոնսերվատորիային կից Ն. Ա. Ռիմսկովո-Կորսակովի անվան երաժշտական դպրոցում: Իմ սիրելի մանկավարժը առողջական խնդիրների պատճառով ժամանակից շուտ անցավ թոշակի: Սանկտ Պետերբուրգում շատերն էին ծանոթ Գագիկ Սմբատյանի մանկավարժական գործունեությանը, որը դասավանդում է Հայաստանում և որոշեցի գալ այստեղ նրա ղեկավարությամբ կրթությունս շարունակելու»,-նշեց երիտասարդ ջութակահարուհին:

Ալեքսանդրայի խոսքով՝ ինքն իր ողջ գիտակցական կյանքում սիրել է ջութակը:  «Չորս տարեկան էի, երբ սովորեցի  նվագել այդ գործիքով: Մայրս երազում էր տեսել, որ իր երեխան ջութակահարուհի է դառնում, չնայած մեր ընտանիքում երաժիշտներ չեն եղել: Նա կարծում է, որ իր երազն աստվածային երևույթ էր»,-ընդգծեց երաժիշտը:

Սանկտ Պետերբուրգում ականավոր կատարողներին հնարավորություն է տրվում նվագել հռչակավոր երաժիշտների գործիքներով: Ջութակահարուհին բախտ է ունեցել նվագել ռուս դասական երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Միխայիլ Գլինկայի ջութակով և շատ հպարտ է իր ձեռքբերումներով:

Անդրադառնալով իր սիրելի կոմպոզիտորներին՝ Ալեքսանդրան շեշտեց, որ իրեն հարազատ են Արամ Խաչատրյանի գործերը: «Ինչ բնակվում եմ Երևանում, առավել  խորությամբ եմ զգում այդ երաժշտության գեղեցկությունը: Սիրում եմ Յոհաննես Բրամսի, Ֆրեդերիկ Շոպենի, Աստոր Պիացոլայի և այլոց ստեղծագործությունները: Պետք է ասեմ, որ ազատ ժամանակ դասական երաժշտությունից բացի, այլ ոճի երաժշտություն էլ եմ լսում: Հավանում եմ  70-80-ականների դասական ռոքը, 40-ականների ոսկեդարյան ջազը»,-եզրափակեց նա:

Տաղանդաշատ Ալեքսանդրան սովորել է նաև նկարչական դպրոցում, և նրա բնանկարները, գրաֆիկական աշխատանքներն ու նատյուրմորտները բարձր են գնահատել բազմաթիվ մասնագետներ: Նրա աշխատանքները ցուցադրվել են անգամ աշխարհի հանրահայտ թանգարաններից մեկում՝ Էրմիտաժում: Ալեքսանդրան սիրում է նկարազարդել փայտե ապարանջանները և յուրաքանչյուր պատկերի մեջ իր մի մասնիկն է ներդնում: Նա ջութակից բացի նաև դաշնամուր և ֆլեյտա է նվագում: Հայրենիքում՝ համերգային ծրագրերից մեկի շրջանակում, նվագել է երեք գործիքներով.   սկզբում դաշնամուր, հետո՝ ջութակ, այնուհետև՝ ֆլեյտա:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ալեքսանդրան ասաց, որ դպրոցն հաջողությամբ ավարտելուց հետո մեծ ցանկություն ունի ընդունվելու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:

«Պետերբուրգյան Գարուն-2017» արվեստի միջազգային մրցույթն իրականացվել է 9 անվանակարգերում և ժանրերում` «Պարարվեստ», «Էստրադային երգեցողություն», «Ակադեմիական երգեցողություն և Երգչախմբային արվեստ», «Ժողովրդականերգեցողություն», «Գործիքային արվեստ», «Թատերարվեստ», «Կրկեսային արվեստ», «Կերպարվես տ», «Հեղինակային երգ»:

Մրցույթին մասնակցել են ավելի քան 80 համույթներ և 450 մենակատարներՀայաստանիցՌուսաստանիցԲելառուսիցՈւկրաինայիցՈւզբեկստանիցՂազախստանիցՍլովակիայից և այլ երկրներից: 

Նյութը՝ Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025