Քենդալ Ջեներին առաջին անգամ են տեսել կողոպուտից հետո
LifestyleՔալիֆորնիայում մի վայր կա՝ Chateau Marmont հյուրանոցը Արեւմտյան Հոլիվուդում, որը շատ սիրված է հոլիվուդյան աստղերի կողմից։

Հենց այնտեղ է պապարացիների տեսադաշտում հայտնվել Քիմի Քարդաշյանի քրոջը՝ Քենդալ Ջեները, որը հյուրանոցի շքեղ ռեստորանն էր այցելել՝ ճաշելու։
Հիշեցնենք, որ Քենդալ Ջեները կողոպուտի զոհ է դարձել: Ըստ TMZ-ի՝ Քիմ Քարդաշյանի քրոջից 200 հազար դոլար արժողությամբ զարդեր են գողացել:

Քենդալ Ջեները Հոլիվուդ Հիլզում գտնվող իր տնից հեռացել է չորեքշաբթի երեկոյան, նա մի քանի ժամ բացակայել է:

Տուն վերադառնալով՝ Քենդալը տարօրինակ ոչինչ չի նկատել, մինչեւ մտել է ննջարան: Այստեղ նա հայտնաբերել է, որ իր շատ-շատ թանկարժեք զարդերից մի քանիսն անհետացել են: Քենդալը ոստիկանություն է կանչել:
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝AKM-GSI