Հունական հասարակական կազմակերպությունների միությունը ընտրություններում կսատարի ՀՀԿ-ին
PoliticsԵրևանում մարտի 18-ին կայացել է Հունական հասարակական կազմակերպությունների միության հաշվետու ժողովը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀԿ մամուլի ծառայությունից, օրակարգում ներառված էր երկու հարց: Միության վարչությունը ընդունել է միության նախագահ Արկադի Խիտարովի 2016թ հաշվետվությունը: Երկրորդ հարցն էլ միության մասնակցությունն է ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին:
Հաշվի առնելով` Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետական կուսակցության երկարատև և արդյունավետ համագործակցությունը , ՀՀԿ-ի ներդրումը 2015թ մարտի 24-ին Հայաստանի հանրապետության Ազգային Ժողովում Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանության Ճանաչման գործում ,ինչպես նաև միության վարչության անդամ Էդուարդ Շարմազանովի ներգրավումը Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում միությունը որոշել է. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններում սատարել և աջակցել Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը: