ԿԸՀ-ն մերժեց «Հյուսիսային դարպաս» կազմակերպության ընտրություններում դիտորդական առաքելություն կատարելու դիմումը
PoliticsՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Հյուսիսային դարպաս» հասարակական կազմակերության 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններում դիտորդների հավատարմագրման մասին դիմումը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով` կազմակերպության կանոնադրությունը հաստատված է 2016 թվականի ապրիլի 14-ին եւ պետական ռեգիստրում այն գրանցվել է 2016 թվականի ապրիլի 28-ին:
«Քաղաքացիական օրենսգրքի եւ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին օրենքի համաձայն` կազմակերպության իրավաունակությունը ծագում է պետական գրանցման պահից: Ընտրական օրենսգիրքը հավատարմագրվելու իրավունք է ընձեռում միայն այն հասարակական կազմակերպություններին, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր եւ որոնք չեն աջակցում ընտրություններին մասնակցող կուսակցություններին»,-«