Գերմանիան մեծ գումարներ է պարտք ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին․ Դոնալդ Թրամփ
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում արված գրառման մեջ հայտնել է, որ Գերմանիան մեծ գումարներ է պարտք Ամերիկայի Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին։
«Ինչ էլ պատմեն կեղծ նորությունները, ես հիանալի հանդիպում եմ ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Այդուհանդերձ, Գերմանիան մեծ գումարներ է պարտք ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին հզոր և շատ թանկ պաշպանության համար, որը նրան տրամադրում է դաշինքը։ Գերմանիան պետք է վճարի դրա համար», - գրել է Թրամփը։
Հայտնի է, որ նախօրեին կայացել է Անգելա Մերկելի և Դոնալդ Թրամփի առաջին պատշոնական հանդիպումը Գերմանիայի կանցլերի՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում։