Սպիտակ տանը մոտեցած տղամարդը հայտարարել է, որ մեքենայում ռումբ կա
International newsԱմերիկացի իրավապահները նախագահական նստավայրի մոտ ձերբակալել են մի տղամարդու, ով մեքենայով մոտեցել է Սպիտակ տան հսկիչ անցակետին՝ հայտարարելով, որ իր փոխադրամիջոցում ռումբ է տեղադրված:
Այս մասին հաղորդում է CNN-ը՝ իրավապահ մարմիններում եղած քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
Նշվում է, որ ռումբի առկայության տեղեկությունը դեռևս չի հաստատվել:
Հաղորդվում է նաև, որ միջադեպից հետո Սպիտակ տան հարակից փողոցները միառժամանակ փակվել են, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:
Աղբյուրը հավելում է, որ ներկայում կասկածյալը ձերբակալված է, իսկ նրա մեքենան խուզարկում են համապատասխան մասնագետները: