Գարնանային դիմահարդարման գլխավոր միտումները
LifestyleԳարունը գույներ է հաղորդում ոչ միայն բնությանը, այլեւ մեր կյանքին, երբ ուզում ես լինել ավելի վառ ու գեղեցիկ: Եվ սա առաջին հերթին վերաբերում է դեմքի խնամքին:
Ձեզ ենք ներկայացնում այս գարնան ամենանորաձեւ միտումները՝ դիմահարդարման մեջ, որոնք կիրառելով կլինեք ոչ միայն գեղեցիկ ու խնամված, այլեւ թրենդային:
Եվ այսպես, սեզոնի թրենդը բնականին մոտ դիմահարդարումն է:

Մաշկի գույնին շատ մոտ երանգաքսուկը՝ համադրված դեղձագույն կամ բաց վարդագույն շրթներկի և ստվերաներկերի հետ, իդեալական տարբերակ է այս գարնան համար:


Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե պետք է մոռանալ վառ դիմահարդարման մասին: Հատուկ առիթների համար «սմոքի այսը» լավագույն լուծումն է:

Այս սեզոնի համար կարող եք ընտրել մոխրագույն կամ մուգ կապույտ «սմոքի այս» դիմահարդարում:
Սեզոնի հաջորդ նորաձեւ միտումը փայլուն այտոսկրերն են, որը կարելի է ստանալ հայլայթերի օգնությամբ:

Լուսանկարները՝ moda-mir.ru-ի