19 հարսանյաց զգեստ տարբեր երկրներից, որոնք զարմացնում են իրենց բազմազանությամբ
LifestyleՏարբեր երկրների ավանդույթները տարբեր են։ Այս լուսանկարներում պատկերված են 19 երկրների ազգային հարսանյաց զգեստները, որոնք կարող են զարմացնել ձեզ իրենց բազմատեսակությամբ ու յուրօրինակությամբ։
Twizz-ը գրում է, որ բնականաբար, նույն երկրում ապրում են տարբեր պատկերացումներ ունեցող մարդիկ, և ոչ միշտ են նրանք այս հագուստներով ամուսնանում, սակայն դրանք արտացոլում են տեղի ավանդույթներն ու մշակույթը։
Ահա ամենատարբեր ու գեղեցիկ հարսանյաց զգեստները՝ աշխարհի տարբեր անկյուններից։
Նորվեգիա․ Այստեղ շատերը նախընտրում են ժամանակակից հագուստ, սակայն ոմանք դեռ ամուսնանում են ավանդական հագուստով։

Հնդկաստան․ Հարսնացուի կարմիր զգեստը խորհրդանշում է արևը։

Պորտուգալիա․ Այստեղ տղամարդիկ սովորական կոստյում են հագնում, իսկ կանայք ավանդական հագուստ։

Գանա․ Նրանց հագուստը պետք է միանման լինի ու վառ գույներ ունենա։

Էստոնիա․ Ծաղկեպսակներն ու վառ գույներն այստեղ շատ կարևոր են։

Չինաստան․ Այս գույնը համարվում է սիրո և երջանկության գույն։

Պերու․ Այստեղ շատ կարևոր են գույները։ Փեսան պետք է վառ գլխարկ հագնի, իսկ հարսնացուն ձեռագործ կիսաշրջազգեստ։

Ճապոնիա․ Իհարկե, նրանք կիմանոյով են ամուսնանում։

Շրի-Լանկա․ Հարսնացուն ու փեսան հատուկ ազգային հագուստ են հագնում։

Նիգերիա․ Այստեղ զույգի հագուստը պետք է նույն գույնի լինի։

Հավայան կղզիներ․ Այստեղ, հարսանիքների ժամանակ զույգը ծաղիկներից հյուսված վզնեցներ է կրում։

Հունաստան․ Իրար միացված պսակները խորհրդանշում են նրանց միասնությունը։

Սարդինիա․ Այստեղ հարսնացուները փորձում են պահպանել ավանդույթները։

Շոտլանդիա․ Այստեղ բնական է, որ տղամարդիկ կելտ են հագնում։

Ինդոնեզիա․ Հարսանիքին նրանք պետք է իրական թագավորի ու թագուհու տեսք ունենան։

Մոնղոլիա․ Այս հագուստը կոչվում է Դելի։ Այժմ դրանք ամենօրյա հագուստ են դարձել, սակայն, ի սկզբանե հարսանիքների համար են նախատեսված եղել։

Լեհաստան․ Այս գլխարկները շատ կարևոր են։ Դրանք հյուսվում են հարսնացուի վարսերի հետ։

Հարավային Կորեա․ Այս հագուստը կոչվում է Հանբոկ։

Կոսովո. Քոչվորները հարսանիքը 3 օր էին տոնում, իսկ հարսանցուներն այսպիսի տեսք ունեին։
