Մոսկվայում հերքվել է մետրոյի կայարանների հեղեղման վտանգը
International newsՄոսկվայի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը հերքել է տեղեկություններն այն մասին, որոնց համաձայն կայարաններում անձրևի և ձնհալի հետևանքով հեղեումների վտանգ է առկա:
«Մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրություններին այն մասին, որ «մետրոյի կայարաններին սպառնում է հեղեղման վտանգ», չի համապատասխանում իրականությանը: Տվյալ պահին չի գրանցվել ոչ մի կրիտիկական վիճակ, որը սպառնում է մայրաքաղաքի մետրոյի աշխատանիքն», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մետրոպոլիտենը պլանային աշխատանք է իրականացնում վտանգի վերացման ուղղությամբ:
Մետրոյի մամուլի ծառայության հաղորդմամբ` «սա սովորական շարունակական գործընթաց է Ռուսաստանի և աշխարհի յուրաքանչյուր մետրոյի համար»:
Հայտնի է, որ մարտի 19-ին մի շարք ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Մոսկվայի մետրոպոլիտենի 15 կայարանի սպառնում է հեղեղման վտանգ` ձնհալի և անձրևների պատճառով: