Մարտին Շուլցը պաշտոնապես առաջադրվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
International newsԵվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը դարձել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ: Կիրակի օրը` մարտի 19-ին, նա ընտրվել է Զիգմար Գաբրիելի փոխանորդ` Բեռլինում կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ, հաղորդում է DW-ն:
Նրա օգտին քվեարկել է պատվիրակների 100 տոկոսը։ Դրանով հանդերձ նրան հաջողվել է լավագույն արդյունքը ստանալ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրություններում` ամբողջ հետպատերազմական պատմության ընթացքում:
Համագումարի ընթացքում Շուլցը պաշտոնապես առաջադրվել է բունդեստագի ընտրություններում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի պաշտոնի թեկնածու, որոնք տեղի կունենան սույն թվականi սեպտեմբերին: