Այս դեղամիջոցը կարող է բուժել քաղցկեղը. Բուլղարացի գիտնական
LifestyleԲուլղարացի հայտնի գիտնականներից մեկի` (Hristo Mermerski) Հրիստո Մերմերսկու ստեղծած բաղադրատոմսը շատերը «հեղափոխական» դեղամիջոց են համարում, որը կարող է բուժել քաղցկեղով հիվանդ հազարավոր մարդկանց, քանի որ այս բաղադրատոմսով պատրաստած դեղամիջոցը պարունակում է բոլոր անհրաժեշտ վիտամինները, հանքային աղերը, սպիտակուցները, կենսաբանական ակտիվ նյութերը, ածխաջրերը և բուսական ճարպերը:
Գիտնականը պնդում է, որ այն կարող է բուժել երակների վարիկոզ լայնացումը, սրտի հիվանդությունները, մաքրել լյարդն ու երիկամները, վերականգնել իմունային համակարգը:
Ինչպես տեղեկացնում է Healthy Life Tricks-ը, դեղամիջոցը ստանալու համար անհրաժեշտ է 15 թարմ կիտրոն, 12 գլուխ սխտոր, 1 կգ բնական մեղր, 400 գրամ ծլած ձավար: Այս խառնուրդը պետք է մեկ գիշեր թողնել ջրում և ավելացնել 400 գրամ թարմ ընկույզ:
Պատրաստման համար պետք է նաև աղալ ծլած ձավարը, ընկույզն ու մաքրած սխտորը, ապա 5 կիտրոնը և բոլորը խառնել իրար: Այնուհետև պետք է քամել մյուս 10 կիտրոնի հյութը և ավելացնել խառնուրդին մինչև միատարր զանգված ստանալը, որից հետո կարելի է ավելացնել մեղրն ու խառնել փայտյա գդալով, ապա խառնուրդը լցնել ապակյա տարայի մեջ: Այս ամենը անհնրաժեշտ է թողնել սառարանում 3 օր և սկսել օգտագործել:
Այն պետք է օգտագործել նախաճաշից, լանչից, ճաշից և քնելուց 30 րոպե առաջ: Քաղցկեղի դեմ պայքարելու համար պետք է օգտագործել 1-2 ճաշի գդալ 2 ժամը մեկ և որոշ ժամանակ անց արդյունքը նկատելի կլինի:
Առողջ եղեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: