«Armenian Brands» SS 2017 ցուցադրությունը Երևանում (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Արդեն տևական ժամանակ է «Տաշիր» առեւտրի կենտրոնում գործում է «Armenian Brands» հարթակը, որտեղ concept store ֆորմատով իրենց աշխատանքներն են ներկայացնում հայ արտադրողները: «Armenian Brands»-ը իր հարկի տակ է հավաքել 62 հայ արտադրողի: Այստեղ կարելի է գտնել հայկական արտադրության հագուստ, աքսեսուարներ, օրգանական կոսմետիկա:
Երեկ Երևանի fashion հասարակությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալ «Armenian Brands»-ում ներկայացվող հայ դիզայներների ստեղծագործություններին, ինչպես նաև գնահատել, ինչպես են տարբեր դիզայներների աշխատանքները միքսվում միմյաց հետ մոդելների լուքերում:
«Armenian Brands» SS 2017 ցուցադրությանը իրենց հավաքածուներից նմուշներ էին ներկայացրել «Biayni By Vahan Khachatryan», «Անահիտ Սիմոնյան» «Petoor» , «Sali» , «Mavita», «Amore» և մի շարք այլ ապրանքանիշեր: Ցուցադրությանը հայկական շունչ ու տրամադրություն էին հաղորդում հայկական տարազի մոտիվներով ստեղծված հագուստներն ու ձեռագործ իրերը ՝ «Տերյան» մշակութային կենտրոնի և «Տարազ Բրենդ»-ի կողմից:
Ցուցադրությունը, ինչպես որ ակնկալվում էր , բազմաոճ էր՝ յուրաքանչյուր դիզայներ ներկայացրել էր 2017-ի գարուն-ամառ սեզանի սեփական մոտեցումը:




Շարունակությունը՝ այստեղ: