Yerevan, 28.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործումը դրական ազդեցություն կունենա ՀՀ էներգետիկ համակարգի վրա

Society

Հայաստանում տրվեց Երևանի ջերմաէլեկտրակայանի համակցված շոգեգազային ցիկլով երկրորդ էներգաբլոկի շինարարության մեկնարկը: Երևան ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ ՍարգսյանըՀՀ փոխվարչապետմիջազգայինտնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե ԳաբրիելյանըՀՀ էներգետիկենթակառուցվածքների նախարար Աշոտ Մանուկյանը:

Իր խոսքում ՀՀ փոխվարչապետմիջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար ՎաչեԳաբրիելյանն ընդգծեց, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա թե ապահովելու ՀՀ էներգետիկ անվտանգությունը եւ թե որակապես նոր աստիճանի բարձրացնելու էլեկտրաէներգիայի ու բնական գազի ոլորտներում տարածաշրջանային համագործակցությունը։ Նոր շոգեգազային ջերմային էներգաբլոկի կառուցման ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրողի՝ RENCO ՍՊԸ-ի կողմից։ «Ծրագիրը նախատեսում է 250 մեգավատտ համակցված ցիկլով գազային էլեկտրակայանի նախագծում, ֆինանսավորում, շինարարություն, շահագործում եւ տեխնիկական սպասարկում։ Ֆինանսավորումն ամբողջովին իրականացվում է օտարերկրյա ներդրումների հաշվին՝ առանց պետական պարտքի կամ երաշխիքների։ Պետության միակ պարտավորությունը որոշակի քանակով էլեկտրաէներգիայի գնումն է, այն էլ՝ այնպիսի գներով, որը հնարավորություն է տալիս էական բարելավումներ ակնկալել սակագնային սանդղակում»,-  Արմենպրեսի հաղորդմամբ` ընդգծեց Գաբրիելյանը։

Նա հավելեց, որ ընկերությունը կներդնի ներկայում առկա լավագույն ժամանակակից տեխնոլոգիաները։ Նոր էներգաբլոկը կկառուցվի արդիական, ամենաարդյունավետ տեխնոլոգիայով։ «Եթե մենք քննարկենք մեր էներգետիկ համակարգի օգտակար գործողության գործակիցներն, ապա սա կլինի միակը, որ գազային կայանների շրջանակում ունի  50 տոկոս օգտակար գործողության գործակիցը գերազանցող ցուցանիշ։ Սա կարեւորագույն նոր տեխնոլոգիական նվաճում է, որն անպայմանորեն դրական ազդեցություն կունենա մեր էներգետիկ համակարգի վրա»,- ասաց Գաբրիելյանը:  

Երկրորդ էներգաբլոկի շահագործումը նախատեսվում է 2020-ից, որը կաշխատի լրիվ հզորությամբ՝ մինչեւ պլանավորված ժամկետի ավարտը` ապահովելով Հայաստանի միջազգային պարտավորությունները։ Այն կկառուցվի Երեւանում  գոյություն ունեցող Երեւանի ՋԷԿ-ի հարակից տարածքում, ներդրողը կամբողջացնի եւ կշահագործի համակցված ցիկլի կոնֆիգուրացիայով էլեկտրակայանը պայմանագիրը կնքելուց հետո 25 ամսվա ընթացքում։ Միայն այդ ամիսների ընթացքում կստեղծվեն ավելի քան 900 աշխատատեղ, իսկ շահագործման հանձնելուց հետո՝ ավելի քան 200 մշտական եւ բարձր վարձատրվող աշխատատեղ։ Վահե Գաբրիելյանի խոսքով` սրանք կարեւորագույն ցուցանիշներ են, որովհետեւ ունենալու ենք լավագույն տեխնոլոգիաները, լավագույն սպասարկումը եւ կայուն աշխատատեղեր։

2019 -ին կավարտվեն նաեւ էլեկտրահաղորդակցման տարածաշրջանային կառուցվածքային շղթաները, ինչը հնարավորություն կտա ներգրավվել նաեւ տարածաշրջանային էներգետիկ շուկայում՝ որպես կարեւոր խաղացող։ «Կարծում եմ՝ այս իրադարձությունը խիստ կարեւոր է նաեւ մասնավոր ներդրումների ներգրավման տեսակետից, որովհետեւ խոշոր՝ մոտ 250 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ են կատարվում։ Իսկ այդ չափի ներդրումները զգալի ազդեցություն են ունենում ցանկացած երկրի տնտեսության վրա։ Այս կառույցի բերած օգուտները լինելու են բազմազան եւ տարիների ընթացքում ուղեկցելու են ՀՀ յուր աքանչյուր բնակչի
»,- եզրափակեց ՀՀ փոխվարչապետը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ կառավարության գերակա խնդիր է հռչակված երկրի էներգետիկ անվտանգության ապահովումը, եւ մեր բոլոր քայլերը նպատակաուղղված են հենց դրան։ «Էներգետիկ անվտանգություն՝ նշանակում է էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիա․ վերջին մեկ տասնամյակում երկրում լայն թափով զարգացում է ստանում փոքր ՀԷԿ-երի կառուցումը, եւ այսօր արդեն համակարգում գործում է 330 ՄՎտ ընդհանուր հզորությամբ փ ոքր ՀԷԿ-երի մի ամբողջ համալիր։ Ավելին, այսօր տրամադրված են արդեն 39 փոքր ՀԷԿ-երի լիցենզիաներ՝ 74 ՄՎտ հզորությամբ։ Որպեսզի կարողանանք հիմնական շեշտադրումը դնել մեր սեփական էներգառեսուրսների վրա, արդեն ապրիլ ամսին կհայտարարվի 60 ՄՎտ ընդհանուր հզորությամբ երկու արեւային էլեկտրակայանների միջազգային մրցույթը, այնուհետեւ առաջիկա տարիներին ծրագրում ենք նաեւ կառուցել մինչեւ 150 ՄՎտ հզորությամբ հողմային կայաններ»,- մանրամասնեց Մանուկյանը։

Նրա խոսքով`  զարգացնելով այլընտրանքային էներգետիկան, Հայաստանը զարգացնում է երկրի էներգետիկ համակարգում սեփական ռեսուրսների եւ ներուժի օգտագործումը, բայց այլընտրանքային էներգետիկայի աճին զուգահեռ ուղիղ համեմատականորեն երկրում աճում է ռեակտիվ էներգետիկայի դեֆիցիտը։ Այլընտրանքային ռեսուրսներով աշխատող էլեկտրակայանները, այդ թվում՝ փոքր ՀԷԿ-երը չեն կարող ծածկել ռեակտիվ էներգետիկայի դեֆիցիտը, եւ այստեղ է, որ բացառիկ կարեւորություն է ստանում այնպիսի ավանդական միջոցներով աշխատող էլեկտրակայանը, ինչպիսին է Երեւանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը, որն աշխատում է համակցված շոգեգազային ցիկլով։ «Այն ներկայումս աշխարհում գոյություն ունեցող լավագույն տեխնոլոգիաների կիրառմամբ էներգաբլոկ է, որի օգտակար գործողության գործակիցը  կհասնի 53 տոկոսի։ Համեմատության համար. Հրազդանի ՋԷԿ-ի ՕԳԳ-ն 33 տոկոս է, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկինը՝ 44 տոկոս, իսկ Երեւանի ՋԷԿ-ի առաջին էներգաբլոկինը, որն առավելագույն հնարավորն է, 49 տոկոս է։ 53 տոկոսի պարագայում այս նոր բլոկի սակագինը համադրելի կլինի ոչ միայն արեւայինի սակագնին, այլեւ, հաշվի առնելով սեզոնայնության գործոնը, փոքր ՀԷԿ-երի սակագն ին։ Սա նշանակում է, որ մենք կապահովենք երկրի ներքին շուկայում ոչ միայն մրցունակ էլեկտրաէներգիա, այլեւ՝ Հայաստանի էներգամատակարարման հուսալիությունը եւ անվտանգությունը»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ  2019թ. վերջին շահագործման կհանձնվի Հայաստան-Վրաստան օդային երկշղթա բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը,  նույն ժամանակահատվածում կշահագործվի նաեւ Հայաստան-Իրան միաշղթա երրորդ բարձրավոլտ օդային գիծը։ Այդ պարագայում Հայաստանից արտահանման հնարավոր թողունակությունը կկազմի 1050 ՄՎտ։ «Մեր ամենամեծ ցանկության դեպքում անգամ այլընտրանքային ռեսուրսներով չենք կարող ապահովել նման քանակի էներգիայի արտահանում Հայաստանից՝ հաշվի առնելով հենց միայն սեզոնային գործոնը։ Այստեղ եւս արտահանումը նման ենթակառուցվածքներով կարող ե նք ապահովել բացառապես այնպիսի կայաններով, ինչպիսին է այստեղ կառուցվելիք էներգաբլոկը։ Նույնիսկ արտաքին շուկաներում այս տեխնոլոգիաներով կառուցված էներգաբլոկի արտադրած էլեկտրաէներգիան կլինի մրցունակ, որովհետեւ բնական գազի ծախսը հասցված է նվազագույնի»,- եզրափակեց Աշոտ Մանուկյանը։

 RENCO GROUP-ի մի մաս կազմող Armpower ընկերության նախագահ Ջովանի Ռուբինին հիշեցրեց, որ RENCO-ն Հայաստանում հայտնի է իր երկու գործունեության տեսակով՝ շինարարության եւ հյուրընկալության ոլորտներում ծավալած աշխատանքով։ «Իրականում RENCO ընկերության առանցքային գործունեությունը, որով նա հայտնի է ամբողջ աշխարհում, նավթի, գազի ոլորտն է եւ էներգիայի արտադրությունը։ Այս նախագծի իրականացման շնորհիվ RENCO-ն հնարավորություն ունի Հայաստանում ծավալել իր առանցքային գործունեությունը։ ԵրկրորÕ ¤ գործոնն այն է, որ սա ամենամեծ ներդրումն է, որ ընկերությունը կատարում է Հայաստանում․ մենք այստեղ բազում ներդրումներ ենք կատարել, որովհետեւ հավատում ենք Հայաստանի ներուժին ու գիտակցում ենք, որ այստեղ իսկապես հաջողության կհասնենք։ Իսկ սա մեր ամենակարեւոր նախագիծն է․ այն իրենից ներկայացնում է գրեթե 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական պարտավորություն, որի մի մասը կֆինանսավորվի RENCO-ի կողմից իր սեփական ռեսուրսներով, իսկ մյուս մասը՝ միջազգային բանկերի միջոցով»,- ասաց Ռուբինին:

Նրա խոսքով`  ծրագրի իրականացման մեջ ներգրավված միջազգային բանկերը շատ մեծ եռանդով են տրամադրված։ Սա նշանակում է, որ նրանք վստահում են RENCO-ին, Հայաստանին ու նախագծին։ Ջովանի Ռուբինին հավելեց, որ բացի այն, որ նոր էներգաբլոկը կնպաստի էներգետիկ պահանջարկի բավարարմանը, այն ստեղծի նաեւ աշխատատեղեր՝ 2,5 մլն մարդ/ժամ կպահանջվի աշխատանքներն իրականացնելու համար, կիրականացվի բարձրորակ աշխատանք։ Դա նաեւ մասնագիտական աճ կապահովի տեղի մասնագետների համար։ Ընկերությունը պարտավորություն է ստանձնում հետեւել բոլոր պայմաններին ու ժամկետներին, այս ծրագրի իրականացման գործում ներդնել այն նույն եռանդը, որ ներդրել են  այլ ծրագրերի իրականացման գործում։  

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues