Կիեւը հայտնել Է Դոնբասում հակամարտության սկսվելուց ի վեր 2629 ուկրաինացի զինվորականների զոհվելու մասին
International newsՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է Դոնբասում ուժային գործողության սկսվելուց ի վեր 2629 ուկրաինացի զինվորականների զոհվելու, եւս 9453-ի վիրավորվելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հակաահաբեկչական գործողության սկսվելուց ի վեր մարտական գործողությունների հետեւանքով զոհվել Է 2629 զինվորական, նրանցից 2220-ը Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ են, մյուս զոհվածները Ուկրաինայի ազգային գվարդիայի, ներքին գործերի նախարարության, սահմանապահ ծառայության, ՈՒկրաինայի անվտանգության ծառայության եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կազմից են»,-ասել Է երկրի արեւելքում ուժային գործողության շտաբի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:
Նա նաեւ հայտնել Է, որ Դոնբասում ռազմական գործողությունների ողջ ընթացքում վիրավորվել են 9453 ուկրաինացի ուժայիններ, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի 7674 զինծառայողներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: