Շքեղ Վերա Բրեժնեւան՝ «հարսանեկան» ֆոտոսեսիայում
LifestyleNews.am-ը գրում է
Վերա Բրեժնեւան մասնակցել է «հարսանեկան» ֆոտոսեսիայի: 35-ամյա երգչուհին Instagram-ում իր հարսանեկան գործակալության համար արված ֆոտոսեսիայից լուսանկարներ է հրապարակել:

Դրանցում Ռուսաստանի ամենասեքսուալ կինը ներկայացել է հարսանեկան երկու զգեստով՝ ճերմակ եւ նուրբ վարդագույն:

«Ամենահամեղն այն է, ինչը կադրից դուրս է մնում: Իսկ մենք զվարճալի լուսանկարներ ունենք»,- նկարները մակագրել է երգչուհին:

VA Day հարսանեկան գործակալությունը, որով Վերա Բրեժնեւան զբաղվում է ընկերուհու՝ Աննա Չուպրիսի հետ, գործում է արդեն ավելի քան մեկ տարի: Գործակալությունը «կատարյալ հարսանիք է խոստանում մոլորակի ցանկացած կետում»:

