Թուրքիայում մեծ թվով Քրդստանի բանվորական կուսակցության անդամներ են ձերբակալվել
International newsՎանի նահանգի Չալդըրան շրջանում թուրքական ոստիկանության կողմից Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացված հետախուզական գործողությունների արդյունքում մեծ թվով կասկածյալներ են ձերբակալվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը:
Չալդըրանում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում լույս մարտի 20-ի գիշերը PKK անդամ լինելու կասկածանքով ձերբակալվել է 40 մարդ:
Ձերբակալվածներին առաջադրվել են ահաբեկչական գործողությունների ուղղակի և անուղղակի մասնակցություն ունենալու հատկանիշներով մեղադրանքներ:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր: 1980- ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում զոհվել է մոտ 50 հազար մարդ, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել: